Պետական ձեռնարկությունների բարեփոխման շրջանակներում, Գիորգի Գախարիան հանդիպում է անց կացրել Փոստի կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, պետական ձեռնարկությունների բարեփոխումների շրջանակներում, աշխատանքային խմբի հետ հերթական հանդիպումն անց է կացրել Վրաստանի փոստի թեմայով: Տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչակազմը:
Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են ինչպես Վրաստանի փոստի ընթացիկ գործունեությունը, այնպես էլ հնարավոր ծրագրերը, թե ինչպես կարող են պետական ձեռնարկությունների բարեփոխումները տարածվել «Վրաստանի փոստի» վրա, դրա կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար և իրականացվեն մասնավոր ներդրումները:
Հանդիպմանը մասնակցում էին առաջին փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Ըստ կառավարության վարչակազմի, պետական ձեռնարկությունների բարեփոխումն ու մասնավորեցումը արագացնելու ծրագրի շրջանակներում, վարչապետը շարունակում է ինտենսիվ ռեժիմով անցկացնել նմանատիպ հանդիպումներ: