Գիորգի Գախարիան սկսել է իր աշխատանքը վարչապետի կարգավիճակում
Գիորգի Գախարիան սկսել է իր աշխատանքը վարչապետի կարգավիճակում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօրվանից սկսել է աշխատել նոր պաշտոնում: Գախարիան այսօր առավոտյան եկել է կառավարության գրասենյակ:

Երեկ Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Գիորգի Գախարիային և նոր կառավարությանը: Կառավարությունը ստացել է  98 պատգամավորի աջակցությունը:

Գիորգի Գախարիան «վրացական երազանքի» կառավարությունում 2017 թվականի նոյեմբերի 13-ից զբաղեցնում է ներքին գործերի նախարարի և փոխվարչապետի պաշտոնը: Նա նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր:

2016 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 13-ը, Գիորգի Գախարիան զբաղեցնում էր Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ նա ղեկավարել է տնտեսական խորհուրդը և զբաղեցրել Վրաստանի բիզնեսօմբուցմենի պաշտոնը: