Պենիտենցիալ հաստատություններում ամանորյա ծանրոցներ ուղարկելու գործընթացը մեկնարկում է վաղը
Պենիտենցիալ հաստատություններում ամանորյա ծանրոցներ ուղարկելու գործընթացը մեկնարկում է վաղը

Պատժակատարողության և պրոբացիայի նախարարության ենթակայության տակ գտնվող պենիտենցիալ հաստատություններում կալանավորների և մեղադրյալների համար ամանորյա ծանրոցներ ուղարկելու գործընթացը մեկնարկում է վաղը:

Պատժակատարողության և պրոբացիայի նախարարության տեղեկությամբ, օրենքով սահմանված ձևով, բոլոր պենիտենցիալ հաստատություններում ծանրոցների ընդունումը իրականացվելու է դեկտեմբերի 29-ին և 30-ին՝ 10:00-ից մինչև 18:00-ն, իսկ դեկտեմբերի 31-ին՝ մինչև 15:00-ն:

«Պատժակատարողության և պրոբացիայի նախարարությունը անխափան կիրագործի ծանրոցները ստանալու գործընթացը»,- ասվում է նախարարության կողմից տարածված հայտարարությունում: