Այսօրվանից մինչև հունվարի 7-ը ներառյալ, Թբիլիսիի մասշտաբով, կգործեն ամանորյա տոնավաճառներ
Այսօրվանից մինչև հունվարի 7-ը ներառյալ, Թբիլիսիի մասշտաբով, կգործեն ամանորյա տոնավաճառներ

Այսօրվանից մինչև հունվարի 7-ը ներառյալ, Թբիլիսիի մասշտաբով, կգործեն ամանորյա տոնավաճառներ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մունիցիպալիտետի կառավարության նիստին:

Նրա խոսքով, բնակչությունը կարող է ցանկալի ապրանք գնել հատուկ սահմանված վայրերում:

«Այսօրվանից մինչև հունվարի 7-ը ներառյալ, Թբիլիսիի մասշտաբով, կոնկրետ հատկացված վայրերում կգործեն ամանորյա տոնավաճառներ, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան գնել ցանկալի ապրանք: Բազմաթիվ մարդիկ, ընտանիքներ գալիս են Վրաստանի շրջաններից և իրենց հետ բերում այդ շրջանի արտադրանքը, որը և հնարավոր կլինի գնել տոնավաճառում»,- հայտարարել է Կախա Կալաձեն: