Պավել Հերչինսկի. Կարևոր է, որ իրավունքները պաշտպանված լինեն, Սաակաշվիլիի ապագայի վերաբերյալ որոշումը վրացական դատարանի գործն է
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու խոսքով՝ Եվրամիությունը ուշադիր հետևում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին։
Նրա խոսքով՝ իրենք կապի մեջ են Սաակաշվիլիի ընտանիքի անդամների հետ։
Բացի այդ, ինչպես ասում է Պավել Հերչինսկին, շատ կարևոր է, որ Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները պաշտպանված են եղել։
«Եվրամիությունը ուշադիր հետևում է նախկին նախագահ Սաակաշվիլիի առողջական վիճակին։ Մենք կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ, և նրա իրավունքների հարցը բարձրացնում ենք վրացական իշխանությունների հետ։ Շատ կարեւոր է, որ Սաակաշվիլիի իրավունքները պաշտպանված լինեն։ Իհարկե, նրա ապագայի վերաբերյալ որոշում կայացնելը Վրաստանի դատարանի գործն է»,- ասաց դեսպանը։