Պավել Հերչինսկի. Ինձ էլ շատ է հետաքրքրում, թե ինչպիսին կլինի նոր կառավարության կազմը, մենք պատրաստ ենք աշխատել նոր վարչապետի հետ, որպեսզի Վրաստանը առաջ գնա եվրաինտեգրման ճանապարհին

14:24, 01.02.2024

«Կառավարության փոփոխությունների մասին կարող եմ ասել, որ մենք շատ սերտ ենք աշխատել նախորդ կառավարության, նախորդ վարչապետի հետ։ Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին մենք պատմական որոշում կայացրինք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Անհամբեր սպասում եմ ապագա կառավարության հետ սերտ և կառուցողական համագործակցության»,- ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

Դեսպանի խոսքով, իրեն հետաքրքրում է նաև, թե ինչպիսին է լինելու Վրաստանի կառավարության նոր կազմը։

«Գիտեմ, որ այսօր ինչ-որ հայտարարություններ են լինելու, խորհրդարանում գործընթացը շարունակվում է, պետք է սպասել, տեսնել։ Ինձ նույնպես շատ է հետաքրքրում, թե ինչպիսին է լինելու նոր կառավարության կազմը, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ինչ էլ որոշեն՝ որպես Եվրամիություն, մենք պատրաստ ենք աշխատել նորընտիր վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, որպեսզի. Վրաստանը առաջ է շարժվում եվրաինտեգրման ճանապարհով»,- ասաց դեսպանը։

Նմանատիպ