Պատվաստումների խորհրդի որոշմամբ, 65 և 75 տարեկանից բարձր անձինք ներգրավվելու են պատվաստումների գործընթացին
Վրաստանի առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, այսօր պատվաստումների խորհրդի նիստում որոշվել է, որ 65 տարեկանից բարձր անձինք ներգրավվելու են կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին:
«Պատվաստումների գործընթացին կավելանան տարիքային խմբերը, մասնավորապես ՝ պատվաստումների հասանելիություն կունենան 75-ից և 65 տարեկան բարձր տարիքի մեր քաղաքացիները: Սրանք ամենախոցելի խմբերն են, որոնց համար կովիդ վարակը ամենավտանգավորն է, ուստի մենք որոշեցինք արագացնել գործընթացը: Պորտալը մեր քաղաքացիներին հասանելի կլինի այս ամսվա 25-ից: Մինչ այդ ժամանակահատվածը նրանք հնարավորություն կունենան ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնց միջոցով կկարողանան գրանցվել պորտալում: Պատվաստումների գործընթացը կշարունակվի բժշկական անձնակազմի բաղադրիչում, բայց 25 օր անց մեր բժիշկները չեն կարողանա օգտագործել կառավարման հատուկ բաղադրիչը, որը նրանց համար հասանելի էր այս ընթացքում», – ասել է Տիկարաձեն: