Պատվաստումների գործընթացին կներգրավվեն նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիներ

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, պատվաստումների խորհրդի որոշմամբ, պատվաստման գործընթացում կներգրավվեն նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիներ:

Նախարարի խոսքով, պատվաստանյութի պահանջարկը մեծ է այս տարիքային խմբում:

«Մենք քննարկել ենք այն օրացույցը, որով այսօր Վրաստանը առաջնորդվում է պատվաստումների գործընթացն իրականացնելիս: Խորհուրդը լրացուցիչ որոշում կայացրեց այն փաստի կապակցությամբ, որ պատվաստումների խմբում ավելացնելու ենք 55-ից բարձր տարիքի քաղաքացիներ: Դա պայմանավորված է նրանով, որ մենք նկատել ենք, թե որքան հետաքրքրություն և ակտիվություն կա մեր 65 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում: Նաև մեծ պահանջարկ կար խմբի մեջ, որը ներառում էր 55-ից 65 տարեկան մարդկանց», – ասաց նախարարը: