Պատվաստման կապակցությամբ ժողովրդի մի մասը հավատում է դավադրության թեորիային, բնակչության հետ պետք է աշխատել. Պաատա Իմնաձե
Մեր հետազոտության համաձայն, մինչև 22 տոկոսը ասում է, որ երբեք պատվաստանյութ չի ներարկի, 20 տոկոսը դեռ չգիտի, թե ինչ է անելու, 55-ից 60 տոկոսը ասում է, որ պատվաստվելու է,- այս մասին Վրաստանի առաջին ալիքի «Նոր օր» հաղորդման ժամանակ հայտարարել է, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն:
Ըստ նրա, պատվաստանյութի վերաբերյալ շատ սխալ տեղեկություններ են տարածվում, հատկապես սոցիալական ցանցերում, ինչի պատճառով բնակչության որոշակի հատված անվստահություն ունի: Պաատա Իմնաձեն կարծում է, որ բնակչության կարծիքը փոխելու համար անհրաժեշտ է ավելի շատ իրազեկություն և բացատրություն:
«Սա վատ ցուցանիշ չէ, բայց շատ բաներ են տարածվում, հատկապես սոցիալական ցանցերում: Մարդկանց մի մասը հավատում է դավադրության թեորիային: Սա շատ ցավալի է, բայց կրկին ու կրկին ձեր օգնությամբ անհրաժեշտ է ավելի շատ աշխատանք բնակչության հետ, ավելի շատ բացատրություններ, թե ինչ և ինչ տեսակի պատվաստանյութեր կան: Բնության մեջ չկա ուժ, որ պատվաստանյութը հետ գնա, մտնի միջուկի մեջ և փոխի՝ ԴՆԹ-ն: Ոչ բոլորը գիտեն կենսաբանության հիմունքները, բայց ինչ-որ կերպ մենք պետք է այդ տեղեկատվությունը հասցնենք բնակչությանը», – հայտարարել է Պաատա Իմնաձեն: