Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Իլիա երկրորդը և հոգևոր այրերը հյուրընկալել են Կիպրոսի նախագահ, Նիկոս Անաստասիադիսին և նրա կնոջը, Անդրի Մուստակաուդիսին:
Ընդունելությանը ներկա էին նաև Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար, Լաշա Ժվանիան և Կիպրոսում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ռևազ Լոմինաձեն:
Վրաստանի պատրիարքարանի լրատվությամբ, հանդիպմանը խոսքը վերաբերել է Կիպրոսի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերություններին, որոնք դարեր են հաշվում, և որի վառ հաստատումն է Թամար թագուհու կողմից Կիպրոսում կառուցված Ղալիի տաճարը:
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիար, Իլիա երկրորդը Կիպրոսի նախագահին և գլխավոր եպիսկոպոս, Քրիզոստոմոս II-ին շնորհակալություն է հայտնել Ղալիի տաճարի մոտակայքում հավելյալ հողատարածք տրամադրելու համար:
Դրա հետ մեկտեղ, Կիպրոսի նախագահը Իլիա երկրորդին է փոխանցել գլխավոր եպիսկոպոսի ջերմ բարևները և նշել, որ Կիպրոսը ապագայում ևս լինելու է Վրաստանի լուրջ աջակիցը:
Իր հերթին Կիպրոսում Վրաստանի դեսպանը զրուցել է Կիպրոսում բնակվող վրացիների մասին և ընդգծել Կիպրոսի նախագահի և կառավարության ջերմ վերաբերմունքը վրացի ներգաղթյալների նկատմամբ:
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը հանդիպման վերջում նվերներ է փոխանցել հյուրերին, տվել իր օրհնությունը և մաղթել հաջողություններ: