Պատրաստվի'ր, Ռուսաստան. Դոնալդ Թրամփ
Պատրաստվի'ր, Ռուսաստան. Դոնալդ Թրամփ

Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցիալական ցանցում հրապարակել է նախազգուշացնող գրառում՝ Ռուսաստանի հասցեին:

«Ռուսաստանն ասում է, որ Սիրիայի ուղղությամբ արձակած բոլոր հրթիռները կործանելու է: Պատրաստվիր, Ռուսաստան, քանի որ դրանք գալիս են, հիանալի, նոր և «խելացի»: Դուք չպետք է լինեք գազով խեղդող գազանի գործընկերները, որոնք կոտորում են իրենց քաղաքացիներին և դրանից ստանում հաճույք»,- գրել է Դոնալդ Թրամփը: