Պատմական հանդիպման և հաջողության սպասման մեջ - Վրաստանը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ, այսօր ժամը 21:00-ին, Վրաստանի առաջին ալիքով
Պատմական հանդիպման և հաջողության սպասման մեջ - Վրաստանը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ, այսօր ժամը 21:00-ին, Վրաստանի առաջին ալիքով

Այսօր մեծ օր է վրացական ֆուտբոլի համար – նոյեմբերի 12-ին, Եվրո 2020-ի փլեյ-օֆի եզրափակիչում, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Մեր թիմը իր 30-ամյա պատմության ընթացքում երբեք նման հնարավորություն չի ունեցել: Հաղթելու դեպքում խաչակիրներն առաջին անգամ կխաղան Եվրոպայի առաջնությունում:

Վրաստանի ազգային հավաքական

Վլադիմիր Վայսի գլխավորությամբ Վրաստանի հավաքականին հաջողվեց առաջին անգամ հաղթել ընտրական խմբում: Ազգերի լիգայի «Դ» դիվիզիոնի ընտրական փուլը «Խաչակիրները» անցել են համոզիչ, գրավել են առաջին տեղը և դուրս եկել Եվրոպայի առաջնության փլեյ-օֆի կիսաեզրափակիչ, որտեղ 1:0 հաշվով հաղթել են Բելառուսին:

Այսօրվա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի: Վրաստանում համավարակային իրավիճակի բարդացումը համընկավ այս վճռորոշ հանդիպման հետ: Հանդիսատեսը մեր թիմի կարիքը շատ ուներ:

Մեր ազգային հավաքականը այս պատմական հանդիպման համար պատրաստվում էր Թբիլիսիում: Ցավոք, եզրափակիչ հանդիպումը բաց կթողնեն Օթար Կիտեիշվիլին, Գիորգի Չակվետաձեն, Խվիչա Կվարացխելիան և Լևան Շենգելիան:

Կորուստը մեծ է, սակայն կարևոր էին Նիկա Կվեկվեսկիրիի խոսքերը, որ Վրաստանի հավաքականը ուժեղ է թիմային խաղով. Մեր թիմը օպտիմալ կազմով չի խաղացել նաև Ազգերի լիգայի խմբում, որն ավարտել է առաջին տեղում:

Դարպասապահներ ՝ Գիորգի Լորիա («Անորթոսիս» Կիպրոս), Գիորգի Մակարիձե («Ալմերիա», Իսպանիա), Լազարե Կուպատաձե («Սաբուրթալո», Թբիլիսի, Վրաստան):

Պաշտպաններ՝ Գուրամ Կաշիա («Սան Խոսե Էրթքվեյքս», ԱՄՆ), Օթար Կակաբաձե («Տեներիֆե», Իսպանիա), Դավիթ Խոճոլավա («Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա), Գիա Գրիգալավա («Արսենալ», Տուլա, Ռուսաստան), Սաբա Կվիրկվելիա («Ռոտոր», Վոլգոգրադ, Ռուսաստան) Մամուկա Կոբախիձե («Դինամո», Բաթումի, Վրաստան), Գիորգի Նավալովսկի («Դինամո», Բաթումի, Վրաստան), Ջիմի Տաբիձե («Ուֆա», Ռուսաստան), Լաշա Դվալի («Ֆերենցվարոշ», Բուդապեշտ, Հունգարիա:

Կիսապաշտպաններ՝ Ջաբա Կանկավա, Նիկա Կվեկվեսկիրի (երկուսն էլ «Ռիվե – Օտոբոլ», Կոստանայ, Ղազախստան), Գիորգի Աբուրջանիա («Օվիեդո», Իսպանիա), Մուրթազ Դաուշվիլի («Անորթոսիս», Ֆամագուստա, Կիպրոս), Սաբա Լոբժանիձե («Անկարագուրջու», Թուրիա), Զուրիկո Դավիթաշվիլի («Ռոտոր», Վոլգոգրադ,  Ռուսաստան), Վակո Գվիլիա («Լեգիա», Վարշավա, Լեհաստան), Ջաբա Ջիղաուրի («Դինամո», Բաթումի, Վրաստան), Գիորգի Պապունաշվիլի («Սարագոսա», Իսպանիա)

Հարձակվողներ՝ Գիորգի Քվիլիթաիա, Թորնիկե Օքրիաշվիլի (երկուսն էլ «Անորթոսիս», Ֆամագուստա, Կիպրոս), Վակո Ղազաիշվիլի («Սան Խոսե Էրթքվեյքս», ԱՄՆ), Գուջա Լոբժանիձե («Կայսար», Ղազախստան), Նիկա Կաճարավա («Լեխ», Պոզնան, Լեհաստան), Բեքա Միքելթաձե («Ռոտոր», Վոլգոգրադ, Ռուսաստան):

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական

Հյուսիսային Մակեդոնիան Ազգերի լիգայի «Դ» դիվիզիոնի «Ա» խմբում գրավեց առաջին տեղը, սակայն ունեցել է անկում, պարտվելով 4:0 Հայաստանի հավաքականին:

Եվրո 2020-ի փլեյ-օֆի կիսաեզրափակչում 2:1 հաշվով հաղթել է Կոսովոյին: Միխեիլ Խուցիշվիլին, ով տարիներ շարունակ խաղում էր Բալկաններում ու դեռ մեծ կապեր ունի, մեզ հետ զրուցել է մրցակցի խնդիրների մասին: Նրա խոսքով, Հյուսիսային Մակեդոնիան Թբիլիսի է գալիս չափազանց ինքնավստահ:

Սակայն, նրանք նույնպես ուրախալի լուրեր չունեն. Մրցակիցը Թբիլիսի է ժամանել առանց չորս խաղացողի: Դրանց թվում են՝ «Լևանտեի» կիսապաշտպան Էնիս Բարդին, Հունգարական «ՈՒիպեշտի» կենտրոնական պաշտպան Կիրե Ռիստևսկին, Բոսնիայի «Սարաևոյի» հարձակվող Կրստե Վելկոսկին և Հյուսիսամակեդոնական «Սիլեքսի» դարպասապահ Դանիել Բոժինովսկին: Թբիլիսիում մարզվել է նաև Արիան Ադեմը, ով Զագրեբի «Դինամոյի» վերջին մարզումներին վնասվածք էր, սակայն անհայտ է, թե որքանով կկարողանա խաղալ:

Դարպասապահներ՝ Ստոլե Դիմիտրիևսկի (Ռայո Վարեկանո), Մարտին Բոգատինով (Էթնիկոս), Դամիան Շիշկովսկի (Դոքսա)

Պաշտպաններ ՝ Վիսար Մուսլիու (Ֆեհերեվար), Էգզոն Բեյտուլայ (Շկենդիա), Ստեֆան Ռիստովսկի (Սպորտինգ), Դարկո Վելկովսկի (Ռիեյկա), Գոկո Զայկով (Շարլերուա), Էզգիան Ալյոսկի (Լիդս)

Կիսապաշտպանություն՝ Էնիս Բարդի (Լևանտե), Արյան Ադեմ («Դինամո» Զագրեբ), Բոբան Նիկոլով (Ֆեհերեվար), Ստեփան Սպիրովսկի (Լառնակա, ԱԷԿ), Էլիֆ Էլմաս (Նապոլի), Տիխո Կոստադինով (Ռուզոմբերոկ)

Հարձակվողներ ՝ Գորան Պանդև (Ջենոա), Իվան Տրիչկովսկի (ԱԵԿ Լառնակա), Իլյա Նեստորովսկի (Ուդինեզե), Ալեքսանդր Տրայկովսկի (Մալյորկա), Վլատկո Ստոյանովսկի (Շամբլ)

Մեծ մրցանակ հաղթողին

Հաղթելով եզրափակչում, մեր երկիրն կհայտնվի հին մայրցամաքի լավագույն ֆուտբոլային երկրների էլիտայի շարքերում, ինչը էապես կբարձրացնի վրացական ֆուտբոլի անունը: Բացի այդ, Եվրո 2020-ի մասնակցելով կգրի պատմություն և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գանձարանը լավ կլցվի:

ՈւԵՖԱ-ն պարգևատրելու է մասնակից երկրներին: Եվրոպայի առաջնություն անցնելով մեր ֆեդերացիան կստանա 9,25 միլիոն եվրո, իսկ Եվրո 2020-ին դրական արդյունք գրանցելով այդ գումարը կաճի: Երկրի ֆեդերացիան 1,5 միլիոն եվրո կստանա հաղթանակի համար, 750 000 եվրո ոչ ոքիի համար, և լրացուցիչ 2 միլիոն եվրո փլեյ-օֆի անցնելու համար:

Հնարավոր մրցակիցներ

Եթե ​​Վրաստանը հաղթի Հյուսիսային Մակեդոնիային, ապա մեր ընտրանին Եվրո 2020-ը կբացի հունիսի 13-ին, Բուխարեստում ՝ Ավստրիայի դեմ խաղով: Ռումինիայի մայրաքաղաքում նախատեսված է նաև հանդիպումը Ուկրաինայի դեմ, իսկ Ամստերդամում `Նիդեռլանդների դեմ:

Այս հաջողությանը Վրաստանը սպասել է 30 տարի, եղել են մեծ հույսեր, հուսահատություններ, սակայն շանսը, որ Վրաստանը հայտնվեր Եվրոպայի ամենահաջող հավաքականների շարքում, այսպես մոտիկ երբեք չի եղել, այսպիսով հույս ունենք, որ նոյեմբերի 12-ը Վրաստանի հավաքականի և երկրի պատմության մեջ կգրվի ոսկե տառերով:

Հետաքրքիր փաստեր Վրաստանի մասին

Հետաքրքիր է, որ Վրաստանի հավաքականը տանը այդքան հաջող թիմ է, նրա վիճակագրությունը առանձնացրել է ՈւԵՖԱ-ն:

Վրաստանի հավաքականի վիճակագրությունը տնային հանդիպումներում այսպիսի տեսք ունի. Վերջին 13 տնային խաղերից թիմը պարտվել է միայն մեկում, բաց է թողել ընդհամենը չորս գոլ և դարպասը առանց գոլի է պահել 9 անգամ:

Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 12-ին «Դինամո-Արենայում»: Հանդիպման ուղիղ հեռարձակումը կներկայացնի Վրաստանի առաջին ալիքը:

Թողնել մեկնաբանություն