ՊԱԾ-ի լրատվությամբ ռուս զինվորականների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացիները գտնվում են Ցխինվալի մեկուսարանում
Պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, ռուս զինվորականների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացիները գտնվում են Ցխինվալի մեկուսարանում և սպասում են այսպես կոչված դատական նիստին:
Բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները նրանց մեղադրում են այսպես կոչված սահմանը անօրեն հատելու մեջ: Հավանաբար այսպես կոչված դատական նիստը տեղի է ունենալու վաղը:
ՊԱԾ-ի լրատվությամբ, թեժ գծի գործի դրվելուց հետո, երեկ ուշ գիշեր կապ է հաստատվել դե-ֆակտո Ցխինվալի ներկայացուցիչների հետ, որոնք հաստատել են Վրաստանի յոթ քաղաքացու ձերբակալման փաստը:
Բռնազավթված վարչական գծի մոտ ռուս զինվորականները Վրաստանի քաղաքացիներին ձերբակալել են օգոստոսի 17-ին: Ձերբակալվածները Ախալուբանի գյուղի բնակիչներ են։ Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, ձերբակալվածները այցելել էին սուրբ Գիորգիի անվան եկեղեցի, որը գտնվում է բռնազավթբած գծի մոտակայքում։