Պաշտպանված տարածքներում այցելուների քանակը ընթացիկ տարում ավելացել է ութ տոկոսով. Լևան Դավիթաշվիլի
Պաշտպանված տարածքներում այցելուների քանակը ընթացիկ տարում ավելացել է ութ տոկոսով. Լևան Դավիթաշվիլի

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի թեկնածու, Լևան Դավիթաշվիլին կոմիտետային լսումներին ելույթ ունենալիս զրուցել է, երկրում պահպանվող տարածքների զարգացման մասին:

Լևան Դավիթաշվիլիի հայտարարությամբ, չնայած երկրում զբոսաշրջության ոլորտում առկա հիմնախնդիրներին, 2019 թվականի առաջին իննը ամիսներում, նախորդ տարիներին համեմատ, պահպանվող տարածքներում այցելուների թիվը ավելացել է ութ տոկոսով, իսկ եկամուտները՝ 30 տոկոսով:

Նախարարի թեկնածուն ուշադրությունը բևեռել է երկրում պահպանվող տարածքների չափսերի ավելացման վրա: Վերջին մեկ տարում դրանց տարածքը ավելացել է 11 տոկոսով և հետագայում նախատեսվում է դրանք ավելացնել 100,000 հեկտարի: Հատկանշական է, որ Վրաստանից չորս պաշտպանված տարածք առաջին անգամ ներկայացվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ին,  բնական ժառանգության վայրի կարգավիճակ ստանալու համար:

Լևան Դավիդաշվիլիի խոսքով, պաշտպանված տարածքների գործակալությունը ակտիվորեն աշխատում է էկոտուրիստական ​​ենթակառուցվածքների բարեկարգման ուղղությամբ, վերջին տարիներին այդ ուղղությամբ ծախսվել է 20 միլիոն լարի: Կոմիտետային լսումներին ելույթի ժամանակ, նախարարի թեկնածուն նշել է նաև, որ պահպանվող տարածքների զարգացումը հատկապես լավ կարտացոլվի տեղի բնակչության վրա, քանի որ զբոսաշրջիկների քանակի աճը բարելավում է նրանց կենսամակարդակը: