Պաշտպանության նախարարը հարգել է երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը
Երկրորդ համաշխարհային պատերազմից անցել է 76 տարի: Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ, Վրաստանի վարչապետ, Իրակլի Ղարիբաշվիլին և Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ծաղկեպսակով զարդարել են վետերանների մշակույթի և հանգստի (Կիկվիձեյի) այգում գտնվող Մելիտոն Քանտարիայի կիսանդրին և հարգանքի տուրք մատուցել երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինվորների հիշատակին:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նրանք հիշել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կարևորությունը մարդկության պատմության մեջ և Վրաստանի ներդրումն այս պայքարում:
Զոհվածների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև Վրաստանի Պաշտպանության ուժերի ղեկավար անձինք և կառավարության այլ պաշտոնյաներ:
1941-1945 թվականների հայրենական մեծ պատերազմը խլեց 300 000 վրացու կյանք: Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց 1945 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի հռչակումից հետո, և մայիսի 9-ը հայտարարվեց ֆաշիզմի դեմ հաղթանակի օր: