Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և պաշտպանության ուժերի հրամանատար, Գիորգի Մաթիաշվիլին շնորհավորել է նախարարությունում աշխատող բազմազավակ կանանց Մայրերի օրվա առթիվ:
Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարության «Արմիհոլում» հավաքված մայրերին և խոսել երկրի համար բազմազավակ ընտանիքների կարևորության մասին:
Միջոցառման ավարտին բազմազավակ մայրերը նախարարից նվերներ ստացան ծաղկեփնջեր և նվեր-բացիկներ: