Պակիստանում ավտովթարի հետևանքով զոհվել է 26 մարդ
Պակիստանում ավտովթարի հետևանքով զոհվել է 26 մարդ

Պակիստանի հարավ-արևմտյան մասում ուղևորատար ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 26 մարդ:

Ավտովթարը տեղի է ունեցել Բելուջիստանի նահանգում: Կարաչից եկող ավոտոբուսը բախվել է բեռնատարին, որից հետո երկու տրանսպորտային միջոցներն էլ այրվել են:

Վթարի ժամանակ ավտոբուսում գտնվում էր 40 մարդ: 14 տուժած հոսպիտալիզացված է: