Պակիստանը փորձարկել է բալիստիկ հրթիռ
Պակիստանը փորձարկել է բալիստիկ հրթիռ

Պակիստանը փորձարկել է բալիստիկ հրթիռ: Երկիր-երկիր տիպի «Բահեեն II» անունը կրող հրթիռը հնարավորություն ունի միջուկային զենքը տեղափոխել 1500 մղոն հեռավորության վրա:

Պակիստանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ բալիստիկ հրթիռը լրիվ համապատասխանում է երկրի ռազմավարական կարիքներին, տարածաշրջանում կայունություն պահպանելու ուղղությամբ:

Պակիստանը հայտնել է Հնդկաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու ցանկություն: Մայիսի 22-ին Պակիստանի արտաքին գործերի նախարար, Շահ Մեհմուդ Ղուրեշին «Շանհայի համագործակցության կազմակերպության» անդամների հավաքի շրջանակներում զրուցել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ և ասել, որ ցանկանում է երկրների միջև գոյություն ունեցող խնդիրները կարգավորել բանակցությունների ճանապարհով:

Քաշմիրի շրջանում տեղի ունեցած միջադեպից հետո, փետրվարին Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմ սկսվելու ռիսկերը աճել են: Երկրների միջև լարված իրավիճակ է: