Պահանջում ենք Վրաստանի իշխանությունների և ընդիմության քաղաքական երկխոսության աջակցություն. Եվրախորհրդարանային
Պահանջում ենք Վրաստանի իշխանությունների և ընդիմության քաղաքական երկխոսության աջակցություն. Եվրախորհրդարանային

Մենք կոչ ենք անում աջակցել այն քաղաքական երկխոսությանը, որը սկսվել է վերջերս և կշարունակվի այս երեկո: Դա նախաձեռնել է Եվրամիության պատվիրակությունը, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ է,- այս մասին ընդդիմադիր կուսակցությունների լիդերների հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր՝ Վայոլա Ֆոնկրամոնը:

Եվրո պատգամավորը կառավարությանը հորդորում է հարգել ԵԱՀԿ-ի հանձնարարականները, ինչը ըստ նրա, չափազանց կարևոր է և լավ հիմք են հանդիսանում ընդդիմության հետ երկխոսելու համար:

«Շատ հետաքրքիր հանդիպում ենք ունեցել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Կարծում եմ, մեզանից է կախված Վրաստանում ժողովրդավարության ամրապնդումը: Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում աջակցել քաղաքական երկխոսությանը, որը սկսվել է մի քանի օր առաջ և կշարունակվի այս երեկո: Սա նախաձեռնել է Եվրամիության պատվիրակությունը, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ է: Մենք հուսով ենք, որ դա կլինի արդյունավետ համագործակցություն:

Ես կառավարությանը խնդրել եմ հարգել ԵԱՀԿ-ի հանձնարարականները, որոնք, կարծում եմ, չափազանց կարևոր են»,- ասել է պատգամավորը: