Ֆրիդրիխ Մերցը հայտարարում է, որ ԱՄՆ կառավարությունը համաձայնել է Գերմանիային վաճառել «Տոմահավկ» հրթիռներ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը համաձայնել է Գերմանիային վաճառել հեռահար գործողության «Տոմահավկ» (Tomahawk) թևավոր հրթիռներ։ Այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը խոսել է Բունդեսթագում իր ելույթի ժամանակ։
Մերցի խոսքով՝ նշված հրթիռները ձեռք կբերի Դաշնային կառավարությունը, և դրանք կտեղակայվեն Գերմանիայում։ Կողմերն այս հարցի շուրջ պայմանավորվել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ դա կվերացնի պաշտպանության ոլորտում առկա «կարևոր ռազմավարական բացը»։ Մերցն ասում է, որ միևնույն ժամանակ Եվրոպան մտադիր է մշակել և տեղակայել սեփական համակարգերը։
Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն մնում է տրանսատլանտյան դաշինք, սակայն Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության համար։