Նիկոլ Փաշինյան. Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ձեռք են բերվել մի քանի համաձայնություններ, որոնց մանրամասները այս փուլում չեմ ցանկանում հրապարակել, սպասենք դրանց իրագործմանը

13:37, 09.07.2026

Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ձեռք են բերվել մի քանի համաձայնություններ․ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ունեցել է բաց, անկեղծ և բարեկամական զրույց։

«Ձեռք են բերվել մի քանի համաձայնություններ, որոնց մանրամասները այս փուլում չեմ ցանկանում հրապարակել։ Սպասենք դրանց իրագործմանը, և արդյունքները դուք ինքներդ կտեսնեք»,- հայտարարել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը հանդիպել են հուլիսի 6-ին Եկատերինբուրգում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։

Նմանատիպ