Պաատա Իմնաձեն կորոնավիրուսի պատվաստանյութը ներարկել է ուղիղ եթերում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկայի» պատվաստանյութը ներարկել է ուղիղ եթերում: Իմնաձեն պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Վրաստանը «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը ՝ 43 200 դեղաչափ ստացել է մարտի 13-ին: Կորոնավիրուսի պատվաստանյութը նախատեսված է հիմնականում բուժաշխատողների, այնուհետև ռիսկ խմբեր մտնող այլ անձանց համար:
Պատվաստումն, Թբիլիսիից բացի այսօրվանից սկսվում է երկրի 29 տարածաշրջանային կենտրոններում, իսկ մարտի 17-ից այն կիրականացվի գործնականում բոլոր շրջաններում: Ինչպես նշվել է, պատվաստումները ընդհանուր առմամբ կիրականացվեն 89 շրջանում:
Միևնույն ժամանակ, արդեն հայտնի է, որ առաջիկայում «Աստրազենեկայի» պատվաստանյութին կավելանա «Փայզերի» պատվաստանյութը, որը Վրաստանը կստանա մարտի 22-ի շաբաթվա ընթացքում, 14 500 մարդու պատվաստելու համար: