«Օսկարի» մրցանակաբաշխությունը առաջին ալիքը փետրվարի 25-ին ներկայացնելու է ուղիղ եթերում
Աշխարը պատրաստվում է «Օսկար»-ի թվով 91-րդ մրցանակաբախությանը: 152 մետր կարմիր գորգը արդեն փռել են Դոլբի թատրոնի մոտ: Բացի այդ թատրոնի բեմը զարդարել են 40 000 վարդով:
Հատկանշական է, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ, «օսկարը» չի ունենա հաղորդավար: Հաղթողներին հայտարարելու են Հոլիվուդյան աստղերը, իսկ հաղորդավարների մոնոլոգները փոխարինվելու են տեսանյութերը:
Ամենահեղինակավոր կինոմրցանակաշխությունը առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակելու է առաջին ալիքը: Հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի այն դիտել փետրվարի 25-ին, ժամը 01:30-ից: Օսկար մրցանակաբաշխությունը կրկնվելու է փետրվարի 25-ին, Մոամբեի գլխավոր թողարկումից հետո:
Տարվա լավագույն ֆիլմի համար պայքարելու է 8 գործ. «Սև Պանտերա», «Ֆավորիտ», «Աստղի ծնունդ», «Կանաչ գիրք», «Վիցե», «Բոհեմական ռափսոդիա», «Սև Կուկլուքսկան» և «Ռոման»:
Լավագույն դերասան տղամարդ անվանակարգում միմյանց հետ մրցելու են.
Կրիստիան Բեյլին – «Վիցե»
Բրեդլի Կուպերը – «Աստղի ծնունդ»
ՈՒիլյամ Դեֆոն –
Ռեմի Մալեկը – «Բոհեմական ռափսոդիա»
Վիգո Մորտենսենը – «Կանաչ գիրք»
Նույն անվանակարգում կանանց միջև միմյանց հետ մրցելու են
Փելիա Ապարիսիոն – «Ռոմա»
Գլեն Քլոուզը – «Կին»
Օլիվիա Կոուլմանը – «Ֆավորիտ»
Լեդի գագան – «Աստղի ծնունդ»
Մելիսա Մակարտին – «Կարող ես ինձ ներել»
«Օսկարի» արձանիկը փոխանցվելու է նաև 18 այլ անվանակարգերում:
Ընթացիկ տարում ամենաշատ 10 ական անվանակարգում են հայտնվել Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» և Իորգոս Լանթիմոսի «Ֆավորիտ» ֆիլմերը:
Օսկար մրցանակաբաշխությունը ավանդաբար անց է կացվում Լոս Անջելեսում:
Հեղինակ -
Edgar Barsegyan