Ամերիկացի կույսերը կաթոլիկ դպրոցից գողացած 500 հազար դոլարը ծախսել են կազինոներում
Ամերիկացի կույսերը կաթոլիկ դպրոցից գողացած 500 հազար դոլարը ծախսել են կազինոներում

Ամերիկացի կույսեր Մերի Կրուպերը և Լանա Չանգը տաս տարուց ավելի հափշտակում էին, սուրբ Ջեյմսի անվան դպրոցի համար հատկացվող բարեգործական հիմնադրամի գումարները,-այս մասին գրում է ամերիկյան մամուլը:

Կույսերը գողացած գումարը ծախսում էին ճանապարհորդությունների և կազինոներում խաղալու համար:

Նրանք աշխատում էին Լոս Անջելեսի, սուրբ Ջեյմսի անվան կաթոլիկ դպրոցում: Մերի Ջեյմսը նշված դպրոցի տնօրենն էր 29 տարվա ընթացքում, իսկ Լանա Չանգը 20 տարի է ինչ դասավանդել է այդ դպրոցում:

Տարիների ընթացքում գողացած գումարի չափը հասել է 500 հազար դոլարի:

Լոս Անջելեսի պատրիարքությունը կույսերի հանցավոր գործողությունների մասին տեղեկացել է ամենամյա ստուգումների ժամանակ և դիմել համապատասխան մարմիններին: Ավելի ուշ կույսերը խոստովանել են իրենց մեղքը և հայտարարել, որ ցավում են արարքի համար:

Սուրբ Ջեյմսի անվան դպրոցի վարչակազմում հայտարարել են, որ դպրոցը չի ցանկանում իրավական հետապնդման ենթարկել կույսերին: