Ամերիկյան կինոակադեմիան անվանել է Օսկար մրցանակի հավակնորդներին
Ամերիկյան կինոակադեմիան անվանել է Օսկար մրցանակի հավակնորդներին

Ամերիկյան կինոակադեմիան անվանել է Օսկար մրցանակի հավակնորդներին: Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանը տարվա լավագույն ֆիլմի կարգավիճակ ձեռք բերելու համար պայքարելու է 9 կինոնկար: Դրանք են ՝ «Մի անգամ Հոլիվուդում», «Իռլանդացի», «Պարազիտ», «1917», «Ամուսնության պատմություն», «Ջոջո նապաստակը», «Ջոկերը», «Փոքրիկ կինը», «Ֆորդը ընդդեմ Ֆերարիի» ֆիլմերը:

Կնոջ լավագույան դերակատարության համար հավակնում են՝ Սինտիա Էրայվոն, Սքարլեթ Յոհանսոնը, Շարլիզ Տերոնը, Ռենե Զելվեգերը և Սիրշա Ռոնանը:

Տղամարդու լավագույն դերի համար՝ Խոակին Ֆենիքսը, Ադամ Դրայվերը, Լեոնարդո Դի Կապրիոն, Անտոնիո Բանդերասը և Ջոնաթան Ֆրայսը:

Լավագույն ռեժիսորի մրցանակի համար՝ Մարտին Սկորսեզեն «Իռլանդացի» ֆիլմի համար, Քվենտին Տարանտինոն «Մի անգամ Հոլիվուդում»ֆիլմի համար , Ջո  Հո Բոնգը «Պարազիտ» ֆիլմի համար, Սեմ Մենդեսը «1917» ֆիլմի համար  և Տոդ Ֆիլիպսը «Ջոկեր» ֆիլմի համար:

Օսկար մրցանակի ֆավորիտ է համարվում «Ջոկեր» ֆիլմը: Ֆիլմը հայտնվել է 11 անվանակարգում: 10 անվանակարգում են հայտնվել `«Մի անգամ Հոլիվուդում », «Իռլանդացի» և « 1917» ֆիլմերը:

Օսկարի թվով 92-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 9-ին, «Dolby» թատրոնում: