Օրինագիծը մանդատուրին անսահման իրավասություններ չի շնորհում, դպրոցում ոստիկանի տեղը չէ. Նաթիա Մեզվրիշվիլի
Օրինագիծը մանդատուրին անսահման իրավասություններ չի շնորհում, դպրոցում ոստիկանի տեղը չէ. Նաթիա Մեզվրիշվիլի

Ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլու հայտարարությամբ, մանդատուրի ինստիտուտի բարեփոխման հետ կապված պատրաստված օրինագիծը մանդատուրի իրավասության ավելացման ֆոնին պահպանում է հավասարակշռությունը՝ դպրոցում անվտանգ միջավայրի ապահովման և աշակերտի շահերի պաշտպանության միջև:

Ինչպես հայտնել է լրագրողներին Մեզվրիշվիլին, փոփոխությունների համաձայն, կարևորագույն հարցը, որը ծառայում է աշակերտների անվտանգության պաշտպանության նպատակին, այն է, որ կրթական հաստատություններում տեսախցիկների մոնտաժումը պարտադիր է դառնում ինչպես շենքի ներսում, այնպես էլ արտաքին տարածքում:

«Աշակերտի իրավունքները կլինեն առավելագույնս պաշտպանված: Օրինագիծը նկատի չունի մանդատուրին սահմանված անսահման իրավասությունների շնորհում և ոստիկանական որոշ բաղադրիչների դպրոց ներմուծում: Դպրոցում ոստիկանի տեղը չէ և այս օրինագծի նպատակը դա չէ»,- հայտարարել է Մեզվրիշվիլին:

Մանդատուրի բարեփոխման շուրջ այսօրվա նիստին, առաջին ընթերցմամբ, քննարկելու է մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն: