Օկուպացված Ցխինվալիի «նախագահի» որոշմամբ, Ցխինվալի քաղաքի խորհրդանշական անվանումը կլինի «Ստալինիր քաղաք»

Օկուպացված Ցխինվալիում որոշել են, որ Ցխինվալի քաղաքի խորհրդանշական անվանումը կլինի «Ստալինիր քաղաք»:

Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի կողմից օկուպացված շրջանում, «նախագահ» Անատոլի Բիբիլովը համապատասխան որոշումը կայացրել է «Հայրենական մեզ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի առթիվ»:

«Ցխինվալի քաղաքի խորհրդանշական անվանումն է լինելու  «Ստալինիր քաղաքը»: Այս անվանումը նախկինում կիրառվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված մեծ միջոցառումների ժամանակ: Մասնավորապես, մայիսի 9-ին՝ Հաղթանակը օրը և հունիսի 22-ին՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրը»,- ասվում է որոշման մեջ:

Բիբիլովը «նախարարություններին» և գերատեսչություններին հանձնարարել է անվան փոփոխությունը ժողովրդականացնելու համար անցկացնել միջոցառումներ: