Օգտվելով քաղաքացիական իրավունքից, չեմ պատասխանի անձնական կյանքին վերաբերող հարցին. Գիորգի Քոբուլիա
Օգտվելով քաղաքացիական իրավունքից, չեմ պատասխանի անձնական կյանքին վերաբերող հարցին,- այսպես է պատասխանել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան՝ լրագրողներին տարածած տեղեկությանը, ըստ որի կողոպտել են նախարարի Ծղնեթիում գտնվող տունը:
«Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ սա վերաբերում է իմ անձնական կյանքին: Իմ անձնական հարցն է և ուստի օգտվելով քաղաքացիական իրավունքից, չեմ պատասխանի ձեր հարցին»,- հայտարարել է Քոբուլիան:
Էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրուցել է «Ռեդիսոն» հյուրանոցում, որտեղ բացել է մասնագիտական վերապատրաստման ծրագիրը: