Այսօր, Օգոստոսի պատերազմում զոհված հերոսներին են հիշել նաև Քութաիսիում:
Իմերեթիում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն, նրա տեղակալները, Քութաիսիի փոխքաղաքապետ Դավիթ Էրեմեիշվիլին, քաղաքապետի տեղակալ Նինո Թվալթավաձեն և քաղաքացիները ծաղկեպսակ դրեցին Օգոստոսի պատերազմում զոհված հերոսների հուշարձանին:
Հուշարձանի մոտ էին հավաքվել նաև զոհված զինվորների մտերիմները: Քութաիսիի քաղաքապետարանից ընտանիքներին, որոնք պատերազմում կորցրել են ընտանիքի անդամների, փոխանցվել է 1000-ական լարի:
Հոգևորական անձինք հուշարձանի մոտ անցկացրեցին հոգեհանգիստ: