Օգոստոսի 31-ին Բրյուսելում կկայանա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը։ Երկու կողմերն էլ հաստատում են տեղեկությունը։
Ինչպես հայտարարել են Հայաստանի կառավարությունում, «Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման օրակարգում են նախկինում քննարկված հարցերը»։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպումը կանցկացվի Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները վերջին անգամ հանդիպել են մայիսի 21-ին Բրյուսելում։