Օդերևույթաբանների կանխատեսումը. եղանակը բարելավվում է
Օդերևույթաբանների կանխատեսումը. եղանակը բարելավվում է

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնի պետ Դոդո Գվազավայի, Վրաստանի տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազումը պայմանավորված էր  եղել արկտիկայական  ցուրտ օդային զանգվածների տարածմամբ:

Գվազավան Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, որ  ջերմաստիճանը նվազել է հատկապես բարձրադիր լեռնային շրջաններում: Որոշ վայրերում տեղացել է ձյուն:

Օդերևույթաբանների կանխատեսմամբ  Վրաստանում եղանակը վաղվանից կբարելավվի ամբողջությամբ: