Նյու Յորքում տղամարդն ինքնահրկիզվել է դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է Դոնալդ Թրամփի դատավարությունը

10:46, 20.04.2024

Նյու Յորքում անհայտ տղամարդն ինքնահրկիզվել է դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատական նիստը։

Ըստ ականատեսների՝ տղամարդը վառելիք լցնելուց առաջ թռուցիկներ է շաղ տվել։

Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ տղամարդը բազմաթիվ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Տղամարդու արարքի դրդապատճառը հայտնի չէ։

Նմանատիպ