Նյու Յորք Թայմս. Իսրայելը Իրանի վրա հարձակման պլանավորումը սկսել է2024 թվականի դեկտեմբերին, որի մասին Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին տեղեկացրել է փետրվարին
Իսրայելը Իրանի վրա հարձակման պլանավորումը սկսել է2024 թվականի դեկտեմբերին, որի մասին Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին տեղեկացրել է փետրվարին,- հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը։
Հրատարակության համաձայն՝ Իրանի վրա հարձակման պլանավորումը սկսվել է «Հեզբոլլահ»-ի ոչնչացումից և Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո, որի արդյունքում բացվել է օդային միջանցք։
Հոդվածի համաձայն՝ փետրվարին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր տեսլականը, որից հետո ԱՄՆ նախագահը որոշել է միջին ուղի ընտրել և գաղտնի կերպով աջակցել այդ հարձակումներին՝ ԱՄՆ հետախուզության միջոցով։
Հոդվածում նաև մանրամասն նկարագրվում է Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերյալ տեսակետների փոփոխությունը վերջին ամիսներին և օրերին։