Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

23:00, 26.12.2023

Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել: Տեղեկությունը տարածում է Հնդկաստանում Իսրայելի փոխդեսպան Օհադ Նակաշ Քայնարը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17։00-ի սահմաններում։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով ոչ մի աշխատակից չի տուժել, և Իսրայելի իշխանությունները համագործակցում են իրենց հնդիկ գործընկերների հետ՝ պարզելու պայթյունի պատճառը:

Նմանատիպ