Նրանից ավելի ամոթալի բան չէր կարող լինել Վրաստանի խորհրդայնացումից 100 տարի անց, ինչպես ընդդիմության առաջնորդի ձերբակալությունը. Նինո Լոմջարիա

10:11, 23.02.2021

Նրանից ավելի ամոթալի բան չէր կարող լինել Վրաստանի խորհրդայնացումից 100 տարի անց, ինչպես ընդդիմության առաջնորդի ձերբակալությունը, – այս մասին գրել է Վրաստանի ժողովրդական պաշտպան, Նինո Լոմջարիան ՝ արձագանքելով «Ազգային շարժման» առաջնորդ, Նիկա Մելիայի ձերբակալությանը:

«Նրանից ավելի ամոթալի բան չէր կարող լինել փետրվարի 23-ին, Վրաստանի անկախությունը կորցնելու և խորհրդայնացումից 100 տարի անց, ինչպես ընդդիմության գրասենյակի վրա իրականացրած գրոհը և ընդդիմության առաջնորդի ձերբակալությունը, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի Վրաստանից արևմտյան աշխարհի օտարմանը: Միգուցե սա է նպատակը: Կառավարությունը, կուրացած լինելով սեփական քաղաքացիների հանդեպ իր ատելությունից, կարծում է, որ ուժի ցուցադրումը հաջողություն է: Միևնույն ժամանակ, նույնիսկ մեկ պատվաստանյութ չի ներկրվել երկիր: Գները բարձրանում են և մարդիկ սովի եզրին են», – գրել է ժողովրդական պաշտպանը «ֆեյսբուքում»:

Նմանատիպ