Նոյեմբերի 27-ին, Թբիլիսիի բազմաֆունկցիոնալ գրադարանների բոլոր մասնաճյուղերը կբացվեն մեկ օրով, չեն բացվի միայն այն մասնաճյուղերը, որտեղ ընթանում են վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ, դրանք են՝ Վակեյի մեդիաթեկան, թիվ 9 գրադարանը (Ճավճավաձեի 24) և Լիլոյի բնակավայրում գտնվող մասնաճյուղը: Այս մասին նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի բազմաֆունկցիոնալ գրադարանների միության տեղեկատվության մեջ:
Ըստ նրանց, գրադարանների անդամներին հնարավորություն կտրվի հանձնել մինչ մասնաճյուղերի փակումը վերցրած գրքերը և վերցնել նորը: Սպառողները պարտավոր են, գրքերը վերադարձնել գրադարանների լրիվ բացումից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրում: Նոյեմբերի 27-ին մասնաճյուղերը բաց կլինեն ժամը 10:00-ից 18:00-ն:
«Մեր միության բոլոր մասնաճյուղերը, բացառությամբ Նաձալադևիի և Վարկեթիլիի մեդիաթեկաների, փակ են համավարակի պատճառով: Սակայն, մենք լավ գիտակցում ենք, որ այս դժվարին ժամանակներում մարդիկ հաստատ պետք է լիցքաթափվեն և իրենց ուշադրությունը տեղափոխեն սիրելիի գործունեության վրա: Այդ պատճառով մենք որոշեցինք մեկ օրով բացել գրադարանները և մեր հաճախորդներին թույլ տալ նոր գրքեր վերցնել», – ասում է Թբիլիսիի քաղաքապետարանի բազմաֆունկցիոնալ գրադարանների միության տնօրեն Նինիա Մաճարաշվիլին: