Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը եվրոպական 25 լրատվական գործակալությունների կողմից ճանաչվել է 2020 թվականի լավագույն թենիսիստ:
Առաջատար լրատվական AFP, DPA, EFE կազմակերպությունները և այլոքք «Մեծ սաղավարտի» 17-ակի չեմպիոնին շնորհել են ընդհանուր առմամբ 85 միավոր:
2020 մրցաշրջանում Ջոկովիչը նվաճել է պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիայի (ATP) չորս տիտղոս, ներառյալ Ավստրալիայի բաց առաջնությունը և ընդհանուր առմամբ վաստակել է 6,4 միլիոն դոլար, դառնալով այս տարվա ամենաբարձր վարձատրվող թենիսիստը:
Հարցմանը երկրորդ տեղը զբաղեցրել է իսպանացի Ռաֆայել Նադալը, ով Ջոկովիչից հետ է մնացել 13 միավորով: