Նովակ Ջոկովիչի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Նովակ Ջոկովիչի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Աշխարհի առաջին ռակետ, 17-ակի մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչն ու նրա կինը՝ Յելենա Ջոկովիչը վարակվել են կորոնավիրուսով։

Նովակ Ջոկովիչի կողմից կազմակերպված մրցաշարին մասնակցում էին նաև Բորնա Չորիչը, Գրիգոր Դիմիտրովը և Վիկտոր Տրոիցկին, որոնց մոտ նույնպես հաստատվել է կորոնավիրուս:

Թենիսային համավարակային պայթյուն է առաջացրել Նովակ Ջոկովիչի կողմից կազմակերպված մրցաշարը: Մրցույթը անց է կացվել առանց որևէ կարգավորման պաշտպանության: Մարզիկները չեն պաշտպանել անվտանգության տարրական նորմերը: Սերբական մամուլի հաղորդմամբ, վարակված են նաև Դիմիտրովի և Ջոկովիչի ֆիտնես-մարզիչները: