Սա ամենամեծ հաղթանակն էր իմ կարիերայում. Զվերև
Սա ամենամեծ հաղթանակն էր իմ կարիերայում. Զվերև

Գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, իր ուրախությունն է արտահայտել ATP-ի ամփոփիչ մրցաշարին հաղթանակի կապակցությամբ: Մրցաշարը անց է կացվել Լոնդունում և եզրափակիչում Զվերևը պարտության է մատնել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

«Սա ամենամեծ հաղթանակն էր իմ կարիերայում»,- Զվերևի խոսքերը մեջբերում է «Լե ֆիգարոն» (Le Figaro): «Այս մրցանակը կարևոր էր բոլորի համար, քանզի այս մրցաշարին մասնակցում էին լավագույնները: Զարմանալի է, թե ինչպես ինձ հաջողվեց հաղթել: Շատ եմ հպարտանում հաղթանակով, առանձնապես Ջոկովիչի և Ֆեդերերի նկատմամբ: Հույս ունեմ, որ կպահպանեմ այս մակարդակը և կշարունակեմ այսպիսի ելույթներս: Ես դեռ երիտասարդ եմ և կարող եմ դա իրականացնել»,-ասել է Զվերևը: