Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է անհապաղ ազատել Վաժա Գափրինդաշվիլիին

11:25, 22.12.2019

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել վրացի բժիշկ, Վաժա Գափրինդաշվիլիին: Այս մասին ասվում է գերատեսչության «Twitter» սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, Նորվեգիան կոչ է անում բռնազավթիչ ռեժիմին անհապաղ ազատել Վաժա Գափրինդաշվիլիին և լիովին աջակցում է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կողմից տարածած հայտարարությանը:

Դեկտեմբերի 21-ին հրապարակած հայտարարության մեջ, Եվրամիությունը հույս է հայտնել, որ կառավարությունը, որը վերահսկում է Ցխինվալին, կազատի Վաժա Գափրինդաշվիլիին և թույլ կտա նրան վերադառնալ տուն:

Դեկտեմբերի 20-ին Ցխինվալիի բռնազավթիչ ռեժիմը, Վաժա Գափրինդաշվիլիին դատապարտել է 1 տարի 9 ամիս ազատազրկման:

https://twitter.com/NorwayMFA/status/1208416791782932482

Նմանատիպ