Նորվեգիայի արտաքին գործերի նախարար. Վրաստանին համերաշխություն է պետք, որպեսզի կարողանա պաշտպանել իր սահմանները, կարծում եմ՝ դա կլինի ընդհանուր ուղերձ նախարարական հանդիպման ժամանակ

12:39, 30.11.2022

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Անիկեն Հյուիտֆելդի խոսքով, Բուխարեստում այսօր կայանալիք նախարարական հանդիպման շրջանակներում քննարկման թեմաներից մեկը կլինի այն, թե ինչպես պաշտպանել Ռուսաստանի հարևան երկրները, այդ թվում՝ Վրաստանը։

Ինչպես նշել է նախարարը, Վրաստանին անհրաժեշտ է գործընկերների համերաշխությունը։

«Այսօր մենք խոսելու ենք Ռուսաստանին հարող խոցելի երկրների մասին, ինչպիսիք են Վրաստանը, Մոդլովան և նաև Բոսնիան։ Վերջերս Վրաստանում էի։ Նրանք մեր համերաշխության կարիքն ունեն։ Անհրաժեշտություն կա, որ մենք իսկապես հետևողական լինենք, որպեսզի նրանք կարողանան պահպանել սահմանները: Կարծում եմ, որ դա Վրաստանի համար ընդհանուր ուղերձ կլինի նախարարների հանդիպման ժամանակ»,- ասել է Անիկեն Հյուիտֆելդը։

Նմանատիպ