Նոր մեգա նախագիծ Վրաստանի առաջին ալիքով
Նոր մեգա նախագիծ Վրաստանի առաջին ալիքով

Վրաստանի առաջին ալիքը հեռուստադիտողներին նոր սեզոնից առաջարկում է նոր՝ «Շանք Թենք Վրաստան» մեգա նախագիծը: Սթենլի Շոուի և «Բիզնեսգործընկերոջ» հետ միասին, Ջիտայի աջակցությամբ և ներգրավմամբ, Գուրջաանիի տեխնոպարկում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում: Հանդիպման մասնակիցներին մեգա նախագծի կարևորության և նպատակների մասին տեղեկատվություն է տրամադրել, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին:

Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ռեժիմով: «Շանք Թենք Վրաստան» նախագծին մասնակցել կարող են ինչպես խոշոր, այնպես էլ միջին և մանր բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ունեն բիզնես գաղափար: Գրանցում կարող է անցնել Վրաստանի ցանկացած քաղաքացի, ով արդեն 16 տարեկանից բարձր է:

«Շանք Թենք Վրաստանը» «Սոնի փիքչերսի» ճանաչված հեռուստաշոուներից մեկն է, որի շնորհիվ աշխարհի մոտ 40 երկրներում կատարվել է մոտ 250 միլիոն դոլարի ներդրում: