Նիժնի Նովգորոդում գտնվող Դաշնային հարկային ծառայության գլխավոր տվյալների կենտրոններից մեկի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել
Հոկտեմբերի 23-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը մասշտաբային հարձակում են իրականացրել Ռուսաստանի վրա։
Անօդաչուները հարձակվել են Նիժնի Նովգորոդի մարզի Գորոդեց քաղաքում գտնվող Դաշնային հարկային ծառայության գլխավոր տվյալների կենտրոններից մեկի վրա։
Գորոդեցի տվյալների կենտրոնը Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության տվյալների մշակման երկու հիմնական կենտրոններից մեկն է, որն աշխատում է աշխարհագրորեն բաշխված ռեժիմով։
Տվյալների կենտրոնը պահպանում և մշակում է տեղեկատվություն պետական ռեգիստրներից, մասնավորապես՝ հարկային տվյալների բազաներից։
Զուգահեռաբար, Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 443 անօդաչու թռչող սարք։