Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գները 2026 թվականի երրորդ եռամսյակում աճել են

14:30, 23.10.2026

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսն աճել է 1.5 տոկոսով, իսկ ինդեքսի տարեկան աճը կազմել է 5.9 տոկոս։ 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ, ինդեքսն աճել է 66.2 տոկոսով։

Բնակելի անշարժ գույքի գների ինդեքսի ծածկույթը սահմանափակվում է Թբիլիսիով և ներառում է միայն նոր բնակելի անշարժ գույքի շուկան՝ ինչպես բազմահարկ շենքերի (բնակարանների), այնպես էլ մասնավոր տների հատվածներում։

Գործակալության զեկույցի համաձայն՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի բնակարանների հատվածում գրանցվել է գների 1.2 տոկոս աճ, իսկ մասնավոր տների հատվածում՝ 2.7 տոկոս։

Բացի այդ, 2025 թվականի երրորդ եռամսյակի համեմատ, երկու հատվածներում էլ գրանցվել է գների աճ՝ բնակարանների համար՝ 5.6 տոկոս, իսկ մասնավոր տների համար՝ 7.0 տոկոս։

Ինչ վերաբերում է բնակարանային հատվածում մեկ քառակուսի մետրի գնին, ապա ամենաթանկը Մթածմինդա շրջանն է, որտեղ 1 քառակուսի մետր մակերեսով բնակարանի արժեքը կազմել է 7,004 լարի: Հաջորդը Վակեն է, որտեղ 1 քառակուսի մետր մակերեսով բնակարանի գինը 6,046 լարի է: Կրծանիսի՝ 4,635 լարի; Սաբուրթալո՝ 4,444 լարի,  Դիդուբե՝ 4,168 լարի, Չուգուրեթի՝ 4,121 լարի, Իսանի՝ 4,032 լարի, Նաձալադևի՝ 3,932 լարի, Գլդանի՝ 3,830 լարի, Սամգորի՝ 3,657 լարի:

Մասնավոր տների հատվածում Վակեում մեկ քառակուսի մետրի գինը կազմում է 4,517 լարի: Մթածմինդա՝ 4,430 լարի,  Չուղուրեթի՝ 3,637 լարի, Սաբուրթալո՝ 3,543 լարի, Դիդուբե՝ 3,448 լարի; Իսանի՝ 3,213 լարի: Գլդանի – 2,993 լարի, Կրծանիսի – 2,961 լարի, Սամգորի – 2,839 լարի, Նաձալադևի – 2,798 լարի:

Նմանատիպ