Նինո Նիժարաձե. Այս փուլում կլինիկայում կա միայն մեկ պացիենտ՝ փլատակներից հանված կինը, իսկ երեխայի վիճակը թեթև էր և դուրս է գրվել
Նինո Նիժարաձե. Այս փուլում կլինիկայում կա միայն մեկ պացիենտ՝ փլատակներից հանված կինը, իսկ երեխայի վիճակը թեթև էր և դուրս է գրվել

Այս փուլում կլինիկայում կա միայն մեկ պացիենտ՝ փլատակներից հանված կինը, իսկ երեխայի վիճակը թեթև էր և դուրս է գրվել, – զրույցում ասաց Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում:

«Այս ժամանակահատվածում փլատակների տակից հանվել է միայն մեկ կին, որը կլինիկա է տեղափոխվել պոլիտրավմայով եւ ծանր վիճակով: Ինչ վերաբերում է երեխային, ապա նրա վիճակը միջին ծանրության է, օգնություն է ցուցաբերվել, և նա արդեն դուրս է գրվել տուն: Այսպիսով, այս պահին կլինիկայում կա միայն մեկ պացիենտ», – ասել է Նոնո Նիժարաձեն:

Ըստ Նիժարաձեի, ինքը լրացուցիչ տեղեկություններ չունի եւ նշում է, որ ըստ առկա տեղեկությունների, փլատակներում 10-15 մարդ կա:

«Առավոտ էր, դպրոցի շրջան, աշխատանքային օր, նրանցից շատերը տանը չէին: Այնպես որ, այս ցուցանիշն իրականում հայտնի չէ », – ասել է Նինո Նիժարաձեն:

Սակայն Նիժարաձեն չի հաստատում փլատակներից կապի դուրս եկած մարդկանց մասին տեղեկությունները:

«Նման տեղեկատվություն կար, բայց ես չեմ կարող հաստատել այն այս փուլում», – ասել է Նինո Նիժարաձեն:

Աջարիայի առողջապահության նախարարը մեկնաբանեց նաև ողջ մնացած մեկ երեխայի մասին տարածված տեղեկատվությունը. «Մեր տեղեկություններով, նա երեխա էր, ով մեքենայում էր: Խոսքը երկու երեխայի մասին է, երկուսն էլ մեքենայում էին: Նրանցից մեկը բժշկական օգնության կարիք ուներ, մյուսը՝ ոչ: Այս փուլում կլինիկայում երեխաներ չեն մնացել», – ասել է Նիժարաձեն:

Նինո Նիժարաձեի խոսքով, աշխատանքներ են տարվում, որպեսզի մարդիկ հնարավորինս շուտ դուրս բերվեն փլատակներից:

Բաթումիում փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել եւս մեկ մարդու: Նա փլատակների տակ էր մոտ ինը ժամ:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել  և հիվադանոց տեղափոխվել փոքր երեխա: Բացի այդ, քիչ անց, փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ երեխայի:

Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են: