Նիկոլայ Պատրուշև. Ուկրաինան և Մոլդովան կարող են դադարել գոյություն ունենալ
Ուկրաինան և Մոլդովան կարող են դադարել գոյություն ունենալ,- հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Նիկոլայ Պատրուշևը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամն ասում է, որ «նեոնացիստական գաղափարախոսության բռնի իրականացումը և մոլեգնող ռուսաֆոբիան ոչնչացնում են Ուկրաինայի երբեմնի բարգավաճ քաղաքները, այդ թվում՝ Խարկովը, Օդեսան, Նիկոլաևը, Դնեպրոպետրովսկը»:
«Հնարավոր է, որ հաջորդ տարի Ուկրաինան ընդհանրապես դադարի գոյություն ունենալ»,- ասել է Նիկոլայ Պատրուշևը։
Բացի այդ, ՌԴ նախագահի խորհրդականի կարծիքով, Քիշնեւի հակառուսական քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ Մոլդովան կդառնա մեկ այլ երկրի մաս կամ կդադարի գոյություն ունենալ։