Նիկոլաս Մադուրոն հայտարարում է, որ Վենեսուելայում ձերբակալվել են յոթ օտարերկրյա վարձկաններ, որոնցից երկուսը ամերիկացի են, երկուսը՝ կոլումբիացի, երեքը՝ ուկրաինական պատերազմի մասնակից
Նիկոլաս Մադուրոն ասում է, որ Վենեսուելայում ձերբակալվել են յոթ օտարերկրյա վարձկաններ։ Մադուրոյի խոսքով՝ ձերբակալվածների թվում կա երկու ամերիկացի, երկու կոլումբիացի, երեք մարդ՝ ուկրաինական պատերազմի մասնակից։
«Այսօր մենք գերի ենք վերցրել յոթ օտարերկրյա վարձկանների, այդ թվում՝ ԱՄՆ-ից երկու կարևոր մարտիկի»,- ասել է Մադուրոն։
Սակայն ձերբակալվածների մասին այլ մանրամասներ նա չի հայտնել։
Հուլիսի ընտրություններում ընտրական վարչակազմի կողմից հաղթող հռչակված Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությունը Վենեսուելայում նախատեսված է հունվարի 10-ին։ Ընդդիմությունը չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը և ընտրությունների հաղթող է համարում իր թեկնածու Էդմունդո Գոնսալեսին։