Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը ՝ Աննա Հակոբյանը, բնակչությանը կոչ է անում խուճապի չմատնվել:
«Ինչպես մեր զինվորականները, մենք ամուր ենք կանգնած մեր դիրքերում: Չկասկածեք, մենք թշնամուն տալու հայրենիք չունենք»,- ֆեյսբուքում գրել է Աննա Հակոբյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ձևակերպել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը հաջորդել է բողոքի ցույց Երևանում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Երևանի Հանրապետության հրապարակում: Ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն: Հայտարարություն է արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կետ է դրվել»: