Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստան, որտեղ ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Բացի այդ, վարչապետը բանակցություններ է վարելու Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես փոխանցում է «ռադիո ազատության» հայալեզու բաժինը, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Փաշինյանը Մոսկվա է մեկնելու հունիսի 14-ին:
Ռուսաստան Փաշինյանի այցի մասին լուրը հաստատել է ինչպես ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը, այնպես էլ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Կռեմլի ներկայացուցչի հայտարարությամբ, կայանալու է նաև Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Հայաստանի վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի համար սա կլինի արդեն երկրորդ հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ Սոչիում:
Հեղինակ -
Edgar Barsegyan