Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահին առաջարկել է նշանակել ևս մեկ փոխվարչապետի և վեց նախարարի
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահին առաջարկել է նշանակել ևս մեկ փոխվարչապետի և վեց նախարարի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում:

Այս մասին տեղեկատվությունը տարածում է News.am գործակալությունը, հիմնվելով նախագահի մամուլի ծառայության վրա:

Բացի այդ, Փաշինյանը Սարգսյանին առաջարկել է նշանակել ևս վեց նախարար: Փաշինյանն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին, Արտակարգ իրավիճակների նախարար՝ Անդրանիկ Փիլոյանին, Կրթույթան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում վերանշանակել  Վահրամ Դումանյանին, իսկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Վահան Քերոբյանին։ Ֆինանսների նախարար նշանակել Տիգրան Չաչատրյանին, իսկ Արդարադատության նախարարի պաշտոնում՝ Կարեն Անդրեասյանին: